23/10/2019 09:35
«Ժողովուրդ». «Տարոն Ավիան» տարիներ շարունակ խնդրել է նույն արտոնությունները, որոնք կառավարությունը տվեց Ryanair-ին
«Տարոն Ավիա» ընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է. «Այդ նույն արտոնությունները, որոնք հիմա արտոնել են Ryanair-ին, մենք դրանց մասին տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, որ այդ 10 հազար դրամի տուրքը հանեն, որ ստեղծեն բարենպաստ պայմաններ, դա չի արվել:
Իսկ հիմա ինչ-որ օտարերկրյա ավիաընկերության մուտքը ապահովելու համար արվում են այդ քայլերը, ու վերջում հայտարարվում է, որ այդ պայմանները վերաբերում է բոլոր ավիաընկերություններին: Բայց դա նույնն է, ինչպես ասում են, Զատիկից հետո ներկած ձուն պետք չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: