23/10/2019 16:08
Կատալոնիայում հորդառատ անձրևների պատճառով երեք մարդ անհետ կորել է
Առնվազն երեք մարդ անհետ կորել է, 20 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել՝ իսպանական ինքնավար Կատալոնիա համայնքի տարածքում ցիկլոնի պատճառով, որը հանգեցրել է հորդառատ անձրևների, հայտնում է «Pais» թերթը:
Հրապարակման համաձայն՝ մոլեգնող աղետը բարդացնում է օդանավակայանների աշխատանքը, ինչպես նաև դժվարություններ են առաջացնում երկաթուղային հաղորդակցության և մայրուղիներում երթևեկության համար: Չորեքշաբթի առավոտյան փակվել է ավելի քան 30 ճանապարհ:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Քիմ Թորրան հայտարարել է, որ չորեքշաբթի նա կայցելի այն վայրերը, որոնք տուժել են հորդառատ անձրևների հետևանքով: