23/10/2019 19:23
ՆԱՏՕ-ում մեկնաբանել են Ռուսաստանի և Թուրքիայի հուշագիրը Սիրիայի վերաբերյալ
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հինգշաբթի և ուրբաթ կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արևելքի իրադրությունն, ընդ որում՝ դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի և Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Կարծում եմ, որ այժմ վաղ է գնահատել համաձայնագրի հետևանքները, որը ձեռք է բերվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև», - ասել է նա լրագրողներին:
Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հրադադարի համաձայնագիրը, որն ավելի վաղ կնքվել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ, հակամարտության քաղաքական լուծման հիմքն է:
«Մենք տեսանք, որ կարելի է շարժվել դեպի քաղաքական լուծում… Հարկավոր է, որ մենք առաջ շարժվենք Սիրիայում իրական, բանակցային, քաղաքական լուծում ունենալու համար», - ասել է նա: