23/10/2019 19:49
Ստոլտենբերգը խոստացել է, որ ՆԱՏՕ-ն կավելացնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել դաշինքի անդամներին՝ ընդլայնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ավելացնել այդ երկրին ցուցաբերվող օգնության ծավալը:
«Ես՝ որպես գլխավոր քարտուղար, միշտ կոչ եմ անում դաշնակիցներին՝ ակտիվացնել օգնությունն Ուկրաինային», - ասել է Ստոլտենբերգը չորեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, ընդծելով, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ համագործակցեն Ուկրաինայի հետ:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային օգնում է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, զինված ուժերի և անվտանգության ծառայությունների արդիականացման գործում: