23/10/2019 15:03
Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ, նախատեսված են հանդիպումներ Իրաքի վարչապետի և պաշտպանության նախարարի հետ:
Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ, ակնկալիքների համաձայն՝ Էսպերը պետք է Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդիի հետ քննարկի Սիրիայում ամերիկյան զորքերի թվի կրճատմանը, ինչպես նաև այս հարցում Իրաքի դերակատարությանն առնչվող հարցեր: