23/10/2019 18:50
Պեսկով. ԱՄՆ-ն դավաճանեց քրդերին և ստիպեց կռվել Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ն, որը վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամերձավոր դաշնակիցն էր, դավաճանեց նրանց՝ թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած էր հայտնել, թե քրդերը կհեռանան պայմանավորվածություններում նշված տարածքներից։
«ԱՄՆ-ն վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամերձավոր դաշնակիցն էր։ Արդյունքում՝ Նահանգները մենակ թողեց քրդերին և, ըստ էության, դավաճանեց նրանց։ Իսկ հիմա նախընտրում է քրդերին թողնել սահմանին և քիչ է մնում ստիպի, որ կռվեն թուրքերի դեմ», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ միանգամայն ակնհայտ է, որ եթե քրդական կազմավորումները սպառազինություններով չհեռանան, «ապա այդ ժամանակ ստիպված են լինելու հեռանալ սիրիական սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»։
«Եվ, փաստորեն, մնացած քրդական կազմավորումները կհայտնվեն թուրքական բանակի գլանի տակ», - ընդգծել է Պեսկովը։