23/10/2019 14:53
«ՌոսօբորոնԷքսպորտի» ղեկավարը հաստատել է. Անկարայի հետ քննարկվում է C-400-ների նոր մատակարարումների հարցը
Ռուսաստանը և Թուրքիան քննարկում են C-400 հակաօդային պաշտպանության համակարգի լրացուցիչ մատակարարումները: Այս մասին Սոչիում «Интерфакс»-ին հայտնել է «ՌոսօբորոնԷքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:
Նրա խոսքով՝ ներկայում Մոսկվան և Անկարան արդեն քննարկում են «օպցիոնը, ֆինանսական մոդելը, մատակարարումների ժամկետները»: «Տեղայնացման ծրագիրը արդեն ավարտական փուլում է», - հավելել է նա:
Բացի այդ, ռուս մասնագետները թուրք զինվորականներին սովորեցնում են օգտագործել այն տեխնիկան, որն արդեն մատակարարվել է, հավելել Է Միխեևը: