23/10/2019 17:27
Թուրքիան Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն առայժմ չի տեսնում
Թուրքիան ներկա փուլում Սիրիայում նոր գործողության անհրաժեշտություն չի տեսնում սիրիական կարգավորման շուրջ ՌԴ-ի հետ համաձայնության ձեռքբերման կապակցությամբ, ասված է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
«Սոչիի համաձայնագիրը ներառում է հոդվածներ, որոնք երաշխավորում են Թուրքիայի սահմանների անվտանգությունը և մեր սահմանից YPG-ի (սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի) ահաբեկչական տարրերի հետքաշումը 30 կիլոմետրով: Տվյալ փուլում գործողության ներկայիս գոտու սահմաններից դուրս նոր գործողություն անցկացնելու անհրաժեշտություն չկա», - ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը երեքշաբթի Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր:
Դրանում, մասնավորապես, ասված է, որ չորեքշաբթի ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում՝ «Խաղաղության աղբյուր» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ: