21-րդ դարն ունիվերսալ դերասանի դարաշրջան է. Արա Խզմալյանն առանձնացրել է մշակութային խնդիրներն ու մեկնարկող ծրագրերը

23/10/2019 18:55

21-րդ դարն ունիվերսալ դերասանի դարաշրջան է. Արա Խզմալյանն առանձնացրել է մշակութային խնդիրներն ու մեկնարկող ծրագրերը


Այսօր հրավիրած ասուլիսի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրեց իր ստանձնած ոլորտում սպասվող աննախադեպ նախագծերը, մշակութային քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մշակութային կրթության ռազմավարության առանձնահատկությունները, դրամաշնորհների տրամադրման նոր կարգի մշակման և մայրաքաղաք-համայնքներ միասնական մշակութային դաշտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Մատնանշվեցին թե՛ խնդիրները, թե՛ դրանց լուծման համար ընտրված եղանակները։ 

Ոչ ֆորմալ ձևաչափով հանդիպումը, որի համար փոխնախարարն ընտրել էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգին, մթնոլորտն առավել անմիջական դարձրեց:

Aysor.am-ն առանձնացրել է այն կարևոր քայլերը, որոնք արդեն իսկ մարմին են ստանում ու շոշափելի դառնում:

Դրամաշնորհների պայմանները կխստացվեն. նոր պայմանները հայտնի կդառնան 2 ամսվա ընթացքում

Նախկինում գործող համակարգի դրամաշնորհային պայմանների արդյունքում մեզ են դիմում մի շարք պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկար ունեցող նախագծեր: Ինչպե՞ս անել, որ պետությունն, այնուամենայնիվ, այդ մրցութային պայմաններում կարողանա իրականացնել իր քաղաքականությունը…Պետության առջև դրված խնդիրներից են կրթության ու մշակույթի միաձուլման խնդիրը: Կարծում եմ՝ մենք ընտրել ենք շատ ստույգ ճանապարհ՝ այնպիսի պայմաններ դնել դրամաշնորհներին, որոնք հնարավորություն կտան ու ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար: Խիստ չափանիշներով ենք ընտրելու դրամաշնորհային նախագծերը: Բեռնաթափելու ենք մշակույթի սիրողական ու սոցալական գործառույթը: Պետք է խոստովանեմ, որ տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական բեռ, պատասխանատվություն՝ փորձելով բավարարել բոլորի պահանջներն ու աջակցել բոլորին: Արդյունքում, պարզվում է, որ մենք չենք կարողանում իրական արժեք ներկայացնող խմբերը, ստեղծագործությունները՝ լինի թատերական ներկայացում, թե համերգային կատարում, հանրայնացնել ու դուրս բերել միջազգային շուկա: Եթե մենք ճշգրտումներ չմտցնենք մեր պայմանների մեջ, չենք կարողանա ֆինանսական այդ ռեսուրսը ճիշտ բաշխել ու առավել արդյունավետ կիրառել: Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհրապարակենք դրամաշնորհների նոր պայմանները, ու կարծում եմ՝ դա իսկապես խթան կլինի, որպեսզի մեզ դիմեն պրոֆեսիոնալ կազմակերպությունները, կազմակերպչական փորձառություն ունեցող մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ բան է մարկետինգային պլանավորումը, հանրայնացումը և այլն:

Ձևավորել գրագետ հանդիսատես

Հաճախ ենք խոսում այն մասին, որ մեր ներքին մշակութային շուկան շատ նեղ է, ստեղծվող արժեքները լայն սպառման ոլորտ չունեն, քանի որ չենք կարողանում սինխրոնիզացնել կրթությունն ու մշակույթը: Մեր նոր նախագիծը, կարծում եմ, շատ լավ ճանապարհ է բացելու դեպի կրթություն և մշակույթ՝ համագործակցության և միավորման նոր մոդելի տեսակետից: Դրա շրջանակներում մրցութային կարգով շարադրությունների հիման վրա ավագ դպրոցից կընտրվեն սաներ, ովքեր 5 օր շարունակ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Սև տուփ» նորակառույց հարթակում հնարավորություն կունենան ինտենսիվ շփվել մշակույթի ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ Հենրիկ Հովհաննիսյան, Ռուբեն Բաբայան, Արմեն Էլբակյան, Նելլի Խերանյան և այլք: Պատանիները ոչ միայն իրենց հուզող հարցերը կտան ու պատասխաններ կստանան, այլև կշրջեն հետնաբեմում, կուլիսներից կդիտեն ներկայացումներ, մուտք կունենան դիմահարդարման սենյակներ, արհեստանոց: Դա կօգնի հասկանալ, որ թատրոն ասած երևույթը բարդ արդյունաբերություն, ոլորտ է: Սրա նպատակն է պատրաստել վաղվա՝ ոչ այնքան դերասան ու ռեժիսոր, այլ՝ գրագետ հանդիսատես: Եթե մենք դպրոցական տարիքից չսկսենք նման ծրագրերով պատկերացում տալ ոլորտի լրջության, առանձնահատկությունների մասին , ապա միշտ լսելու ենք մեր լավագույն ստեղծագործողների տրտունջը, թե իրենց գործը չի գնահատվում, իրենց աշխատանքը չի գնահատվում, որովհետև իրենք չունեն ընկալող միջավայր:

Այսուհետ նախարարությունն ու ՊՈԱԿ-ները ոլորտին առնչվող հարցերը միասին են քննարկելու

Ժամանակակից արվեստի ոլորտի բոլոր պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները, գեղարվեստական ղեկավարները, պետական գնումների մասնագետները, հանրային կապերի պատասխանատուները վերջերս հնարավորություն ունեցան երկու օր շարունակ քննարկելու ոլորտի առջև ծառացած խնդիրները: Շնորհիվ մեր փորձագետների՝ (շուկայագետներ, մարկետոլոգներ, իրավաբաններ, պետական գնումների մասնագետներ)  կազմեցինք հարցաշար ու երկու օր շարունակ «Արժեք և գին» աշխատաժողովում այդ հարցաշարով կարողացանք «քամել» ոլորտում առկա խնդիրները: Առանց խնդիրների ստույգ ձևակերպումն ունենալու՝ բարեկարգման ցանկացած փորձ մատնված է անհաջողության: Հիմա պետք է վերլուծենք ու հասկանանք, թե մեր առանձնացրած խնդիրները ո՞ր մասով են օրենսդրական դաշտին պատկանում, ո՞ր մասն է հնարավոր կարգավորել կառավարության որոշումներով, ո՞ր մասն է տվյալ կազմակերպության կառուցվածքային խնդիրը ու որոնք ենք պարզապես մեր ՊՈԱԿ-ների ղեկավարների մասնագիտական իրազեկվածության, պատրաստվածության խնդիրը: Ոլորտի պատասխանատուները կընդգրկվեն պետական որոշումներում՝ հարցերը համատեղ կարգավորելու համար, այլապես մենք ծուլացնում ենք ոլորտը, ոլորտին թույլ ենք տալիս պատասխանատվություն չկրել հենց ոլորտի համար ու նախարարությունը դառնում է միանձնյա պատասխանատուն:

21-րդ դարը ունիվերսալ դերասանի դարաշրջան է, պետք է տիրապետել բոլոր ժանրերին, նաև՝ ուժեղացնել խոսքի կշիռը՝ թատրոնում

Գաղտնիք չէ, որ մենք թատրոններում ունենք մի շատ կարևոր բաց. դա մշակված մարմնի խնդիրն է, էսթետիկ շարժման, հղկված ֆիզիկական ներկայության խնդիրը: Ու սա լրջագույն խնդիր է: Եթե ավելի պատկերավոր ասեմ՝ խնդիր ունենք վերադարձնել մարմինը թատրոն. եթե չկա դերասանի էսթետիկական ներկայություն, խոսել արվեստի մասին՝ ավելորդ է: Այժմ նախաձեռնում ենք միջոցառումներ, որոնք դառնալու են լաբորատոր հարթակներ նաև մեր դրամատիկական թատրոնների դերասանների համար՝ կատարելագործելու սեփական ֆիզիկական կարողությունները: 21-րդ դարը ունեվիվերսալ դերասանի դարաշրջան է, ու պահանջված է լինելու այն դերասանը, որը կատարելապես տիրապետում է իր տեխնիկային, մարմնին, տիրապետում է տարբեր ժանրերի ու կարող է իրականացնել թե՛ մնջախաղի ռեժիսորի խնդիրները, թե՛ դրամատիկ կամ երաժշտական թատրոնի դերասանի առջև դրված խնդիրները: Այդ նպատակով նախաձեռնել ենք «Սոմա պլաստիկ հետազոտությունների» թատրոն-լաբորատորիայի գաղափարը ու տարեվերջին հնարավորություն կունենանք տեսնելու դեռևս զուտ մասնագետների արդյունքը: Հետո այն կդառնա ազատ հարթակ ու կմշակվեն այն պայմանները, որով մեր դրամատիկական թատրոնների դերասանները կանցնեն կատարելագործման ճանապարհը: Զուգահեռ ուժեղացնում ենք նաև խոսքի կշիռը թատրոնում: Հաճախ խոսում ենք, որ ժամանակակից սցենարները հետաքրքիր են գաղափարի տեսակետից, բայց տեխնիկապես իրագործելի չեն՝ դերասանի վրա «հագցնել» չի լինում: Պատճառն այն է, որ մեր դրամատուրգները հաճախ չեն ճանաչում բեմական տարածքի առանձնահատկություններն ու հանդիսատես-թատրոն կապի հոգեբանությունը։ Այդ պատճառով «Լոգոս լաբ» վերտառությամբ հարթակ ենք ձևավորում. եթե որևէ դրամատուրգ, սցենարիստ ուզում է ստեղծել որևէ գործ, նյութը կքննարկի հոգեբանների, ռեժիսորների ու դերասանների հետ: Վերամշակման արդյունքում կունենանք մի գործ, որը կկարողանանք հանգիստ տրամադրել մեր ռեժիսորներին ու կինոռեժիսորներին:

Մայրաքաղաք-մարզ՝ համատեղ մշակութային դաշտ

Երբ խոսում ենք մարզ-մայրաքաղաք համատեղ մշակութային դաշտ ձևավորելու մասին, հասկանում ենք մեկական հյուրախաղերը: Սակայն դրանք ամենաանարդյունավետ ճանապարհն են միասնական մշակութային դաշտ ձևավորելու: Իհարկե, կարևոր է, որ մայրաքաղաքի թատրոնները հանդես գան մարզերում, մարզերինը՝ մայրաքաղաքում, բայց միայն սրանով լուծել այն խորքային խնդիրները, որոնք կան մայրաքաղաքի և շրջանների միջև, հնարավոր չէ: Դրա համար նախաձեռնել ենք մի ձևաչափ, որը հնարավորություն է տալիս քաղաքի բնակիչներին շփվելու հանրապետության լավագույն արվեստագետների հետ: Վանաձոր քաղաքում մեկնարկել է «Օկտավա» նախագիծը՝ այս տարի 8 մտավորական Երևանից մեկնելու են Վանաձոր՝ շփվելու վանաձորցի ուսանողների, երիտասարդների, մտավորականների հետ: Մենք պետք է մեր արվեստագետներին էկրանային կերպարից դարձնենք հասանելի, հնարավորություն տանք ՀՀ քաղաքացիներին՝ շփվելու իրենց արժեքների հետ: Վստահ եմ, այդ շփումն անպայման տալու է իր արդյունքը:

Խնդիր ունենք փոխելու մարզային միջոցառումների տրամաբանությունը: Ցավոք, մինչ այս, մարզային միջոցառումները ուղղված են եղել մարզի բնակչին: Մինչդեռ, պետք է անել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղված են մարզը չճանաչող մարդկանց: Այս նպատակով հոկտեմբերի 26-ին մոտ 10 մենեջերների հետ կմեկնենք Վանաձոր և Տավուշ, կդիտարկենք, թե համայնքներն ի՞նչ գույքային հնարավորություններ ունեն, ի՞նչ միջավայրեր կան, որոնք հնարավոր է վերածել մշակութային միջավայրերի, պրոֆեսիոնալ ի՞նչ կարողություններ ունեն: Այնուհետև կփորձենք այստեղ եղած նախագծերը որոշ առումով տեղափոխել նաև համայնքներ ու համայնքի ստեղծագործողներին ընդգրկել այդ պրոցեսներում:

Հանդիպման վերջում Արա Խզմալյանն առանձնացրեց՝ մշակույթի ոլորտն այսօր ունի գեղարվեստական ղեկավարների, դիրիժորների ինստիտուտների ճգնաժամ: Ե՛վ Ազգային Օպերայի թատրոնում, և՛ նվագախմբերում սուղ է դրված դիրիժորների խնդիրը: Չունենք փոխարինողներ։

Բազմաթիվ են նաև կինոլորտի խնդիրներն ու բարեկարգման նպատակով կատարված աշխատանքները, որոնց փոխնախարարը խոստացավ անդրադառնալ մինչև տարեվերջ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում