24/10/2019 14:11
Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ ապօրինի է. Արսեն Բաբայան
Այսօր կալանավորված Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարություն է տարածել:
Նա շնորհակալություն է հայտնում աջակցության համար, և վստահեցնում, որ չի կատարել արարք, ինչի համար հնարավոր կլինի իրեն ենթարկել պատասխանատվության՝ օրինական կարգով։
«Իմ նկատմամբ սկսված քրեական հետապնդումը հենց առաջին քայլից ամբողջությամբ ապօրինի է։ Այդ մասին կխոսեն փաստաբանները։ Միայն նշեմ, որ քննիչը նույնիսկ թույլ չտվեց, որ ձերբակալմանս օրինականությունը քննող դատարանի նիստին ներկա լինեմ։ Բոլորիդ խնդրում եմ ինձ համար հանգիստ լինել։ Տրամադրությունս բարձր է, ոգիս՝ մարտական, փաստաբաններս՝ գերպրոֆեսիոնալ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն լռել և հրապարակային իրենց աջակցությունն են հայտնել ինձ և քննադատել են իմ նկատմամբ իրականացվող խայտառակ ապօրինությունները», - ասված է Բաբայանի հայտարարության մեջ: