24/10/2019 17:41
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի հարցում պետք է ավելի շատ աշխատի ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ
Պենտգոնի ղեկավար Մարկ Էսփերը պնդում է, որ Թուրքիան Սիրիայի իրադրության կարգավորման հարցում պետք է ավելի շատ աշխատի ՆԱՏՕ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ:
Էսփերը համապատասխան դիրքորոշումը հայտնել է հինգշաբթի՝ Բրյուսելում ելույթ ունենալով Մարշալի գերամանական հիմնադրամում:
«Թուրքիան ոչ ճիշտ ռազմավարական ուղղությամբ է շարժվում: Հարկ է, որ նա ավելի շատ նայի ՆԱՏՕ-ի կողմը և ավելի քիչ՝ Ռուսաստանի կողմը», - ասել է նա՝ պատասխանելով Սիրիայի իրադրության շուրջ Անկարայի և Մոսկվայի սերտ համագործակցության վերաբերյալ հարցին:
Էսփերը նաև չի համաձայնել այն տեսակետին, որ Սիրիայի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածությունները ՌԴ-ի խոշորագույն դիվանագիտական ձեռքբերումն են:
«Միայն ժամանակը ցույց կտա՝ Ռուսաստանն օգուտ կստանա՞ Սիրիայում իր գործաղություններից», - ավելացրել է նա: