24/10/2019 18:39
Կրեմլում մեկնաբանել են Պուտինի փոխարինողի մասին հարցը
Կրեմլում դեռ չեն մտածում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դուք միանգամայն ճիշտ ասացիք, որ նախագահական ընտրությունները դեռ հեռու են: Մենք ձեզ հետ գտնվում ենք նախագահական ցիկլի սկզբնական փուլում: Ուստի այժմ այդ մասին ոչ ոք չի մտածում, այժմ բոլորը զբաղված են լարված աշխատանքով, ինչի վկան եք դուք», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր քանի՞ փոխարինող ունի Պուտինն այժմ՝ հաշվի առնելով, որ նախագահի լիազորությունների ժամկետի ավարտվելուն դեռ շատ ժամանակ կա: