24/10/2019 11:31
Սանտիագոյի կենտրոնում ոստիկանությունը կրկին ցրել է ցուցարարներին
Ոստիկանությունը կրկին ցրում է չիլիական Սանտյագոյի կենտրոնում հավաքված հազարավոր ցուցարարների, հայտնում է 24 Horas հեռուստաալիքը:
Իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել:
Մետրոպոլիտենի տարածքում կրկին հայտարարվել է պարետային ժամ, այն կգործի 22.00-ից (Երևանի ժամանակով 5.00-ից) մինչև 4.00-ը (Երևանի ժամանակով 11.00): Այս անգամ այն չորս ժամից կարճ կլինի: Չիլիում բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 18-ի: