24/10/2019 18:03
Բանգլադեշի դատարանն ուսանողուհու այրելու համար 16 մարդու մահապատժի է դատապարտել
Բանգլադեշի դատարանը հինգշաբթի 16 մարդու մահապատժի է դատապարտել՝ 19-ամյա ուսանողուհու սպանության համար, որին նրանք ողջ-ողջ այրել են այս տարվա ապրիլին, հայտնում է bdnews24 առցանց պարբերականը:
Ըստ ԶԼՄ-ների՝ Նուսրատ Ջահան Ռաֆի անունով աղջկա վրա լցրել են կերոսինով և այրել բացվել այն բանից հետո, երբ նա հրաժարվել է հետ վերցնել մահմեդական դպրոցներից մեկի տնօրենի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկվելու բողոքը: Այս ռեզոնանսային իրադարձությունը բողոքի ալիք է հարուցել ամբողջ երկրում:
Դեպքից մի քանի օր անց տուժածը հիվանդանոցում մահացել է այրվածքներից: Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 16 մարդ, որոնց մեծ մասը հետագայում խոստովանել է, որ մասնակցել է սպանությանը:
«Այս դատավճիռը ցույց է տալիս, որ Բանգլադեշում ոչ մի մարդասպան չի կարողանա խուսափել արդարադատությունից: Թող բոլորը իմանան, որ մենք ունենք օրենքի գերակայություն», - դատավճռի հրապարակվելուց հետո լրագրողներին ասել է դատախազ Հաֆեզ Ահմեդը: