24/10/2019 14:52
Թրամփը հայտնել է սահմանային պատի կառուցման մասին նահանգում, որը սահմանամերձ չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սահմանային պատի կառուցման մասին Կոլորադո նահանգում, որը չի հարում ամերիկա-մեքսիկական սահմանին: Պիտսբուրգում (Փենսիլվանիա նահանգ) նրա ելույթը թերթաքարային էներգակիրներին նվիրված համաժողովւմ հեռարձակել է Սպիտակ տան կայքը:
«Գիտե՞ք, թե ինչու ենք մենք պատրաստվում ընտրություններում հաղթել Մեքսիկային սահմանակից` Նյու Մեքսիկո նահանգում, որովհետև նրա բնակիչները իրենց սահմանին անվտանգություն են ուզում: Նրանք դա չունեին», - ասել է նա՝ ավելացնելով.
«Մենք պատ ենք կառուցում Նյու Մեքսիկոյի սահմանին: Մենք պատ ենք կառուցում Կոլորադոյում: Մենք կառուցում ենք գեղեցիկ, մեծ պատ, որն իսկապես արդյունավետ է, որի վրա անհնար է բարձրանալ և անհնար է տակը փորել: Մենք պատ ենք կառուցում Տեխասում: Մենք պատ չենք կառուցում Կանզասում, բայց նրանք օգուտ են ստանում այն պատերից, որոնց մասին հենց նոր խոսեցինք»:
Կոլորադոն Նյու Մեքսիկոյից հյուսիս է գտնվում, ամերիկյան իշխանությունները նախկինում չեն հայտնել այս նահանգում որևիցե սահմանային պատի կառուցման մասին: Միևնույն ժամանակ, Կոլորադո գետի երկայնքով, Արիզոնա նահանգում՝ ամերիկա-մեքսիկական սահմանի մոտ կառուցվում է պատի հատված:
Դեմոկրատները վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարին խիստ քննադատության են ենթարկել այդպիսի արտահայտությունների համար: