24/10/2019 15:27
Մեքսիկայում նախարարը թմրաբարոնի որդու հետ կապված ֆիասկոյից հետո հրաժարվել է պաշտոնից հեռանալ
Մեքսիկայի հանրային անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրասոն պաշտոնից չի հեռանա ընդդիմության պահանջով՝ «Գաճաճ» մականունով թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի որդու ձերբակալության հատուկ գործողության ձախողումից հետո, հայտարարել է նախարարը:
«Այդպիսի պաշտոններ չեն որոնում և դրանցից չեն հրաժարվում, դրանք պատասխանատվություն են ենթադրում», - Սենատում միջոցառումից հետո լրագրողներին ասել է Դուրասոն՝ պատասխանելով մի շարք քաղաքական գործիչների պահանջով հնարավոր հրաժարականին առնչվող հարցին: Նրա խոսքը հրապարակել է «Միլենիո» պարբերականը:
Ընդ որում՝ նախարարը հայտնել է, որ «մեծ հաճույքով» զեկույցով հանդես կգա սենատորների առաջ, որոնք Կուլիականում գործողության և իրավիճակի մասին հաշվետվություն են պահանջել:
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոստովանել էր Օվիդիո Գուսմանի ձերբակալության գործողության ձախողումը, որը հանգեցրել էր Կուլիականում, Սինալոա հանագ, փողոցային արյունահեղ մարտերի:
Ըստ իշխանությունների՝ Կուլիականում 7 ժամ տեւած բախումների հետևանքով զոհվել է 9 մարդ, 23-ը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ ստացել: Անկարգություններից օգտվել են տեղի բանտի դատապարտյալները, որտեղից փախուստի է դիմել 55 հանցագործ: