24/10/2019 09:39
Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը. Նիկոլ Փաշինյան
Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռքբերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը և մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,-նշել է վարչապետը։