24/10/2019 13:45
ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է երեք տեղով
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 99-րդն է: Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո Հայաստանի թիմը նահանջել է 3 աստիճանով։
Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականներին։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։
1․ Բելգիա
2․ Ֆրանսիա
3․ Բրազիլիա
4․ Անգլիա
5․ Ուրուգվայ
6․ Պորտուգալիա
7․ Խորվաթիա
8․ Իսպանիա
9․ Արգենտինա
10․ Կոլումբիա
15․ Իտալիա
22․ Ուկրաինա
37․ Ռուսաստան
48․ Բոսնիա և Հերցեգովիա
55․ Ֆինլանդիա
58․ Հունաստան
85․ Ուզբեկստան
86․ Բելառուս
90․ Վրաստան
94․ Ղրղզստան
99․ Հայաստան
104․ Էստոնիա
116․ Տաջիկստան
121․ Ղազախստան
132․ Լիտվա
133․ Թուրքմենստան
141․ Լատվիա
175․ Մոլդովա
181․ Լիխտենշտեյն