25/10/2019 12:11
Հրայր Թովմասյանն ուզում է, որ հարցը դառնա քաղաքական. Իգիթյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը համակարծիք չէ պնդումների հետ, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Կանչում են մարդուն և հարցեր են տալիս, օրինակ՝ դիմումը երբ է եկել, գրանցե՞լ եք, թե՞ չէ, ե՞րբ եք ուղարկել: Այդ մարդուն կանչում են, ոչ թե մտնում են տուն, դուռը ջարդում, առանց սանկցիա թևերը ոլորում տանում: Հարուցվել է գործ և այդ գործի շրջանակներում կան հանագամանքներ, որոնք պիտի պարզվեն ու դրա շրջանակներում հարցեր են տրվում: Եթե դա համարվում է քաղաքական հալածանք, ապա քաղաքակիրթ աշխարհում բոլորին հալածում են, որովհետև բոլորին հարցեր են տալիս ու սպասում ճշգրիտ պատասխանների», - ասաց Իգիթյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ:
Դիտարկմանը, թե արդյոք այս գործընթացը ուղղված չէ ՍԴ նախագահի դեմ, Իգիթյանն ասաց.
«Հրայր Թովմասյանից եկեք չխոսենք, որովհետև Հրայր Թովմասյանն ինքն ուզում է, որ հարցը դառնա քաղաքական: Նա անընդհատ անում է քաղաքական հայտարարություններ»: