25/10/2019 13:25
Սերգեյ Լավրովի այցի կազմակերպման շուրջ աշխատանքներ տարվում են. Աննա Նաղդալյան
Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան այցի կազմակերպման շուրջ, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ներկայումս այցի կազմակերպման շուրջ աշխատանքներ տարվում են», - նշեց նա:
Նաղդալյանը տեղեկացրեց նաև, որ հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
Նշենք, որ այսօր «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Լավրովի այցի ընթացքում ստորագրվելու է հուշագիր, որը ռուսաստանցի մասնագետներին երաշխավորում է մուտք դեպի Պենտագոնի փողերով Հայաստանում ստեղծված բիոլաբորատորիաներ:
«Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթերի ստորագրմանը և դրա բովանդակությանը, ապա նախքան փաստաթղթերի ստորագրումը, դրանց բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող անել», - ընդգծեց ՀՀ ԱԳՆ խոսնակը: