25/10/2019 12:46
Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն. Աննա Նաղդալյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ, այս մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում, որը վերաբերում է Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու՝ Սլովակիայի ԱԳ նախարարի հայտարարությանը:
«Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում: Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու», - ասված է մեկնաբանության մեջ: