25/10/2019 18:53
Աթամբաևի կալանքը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 26-ը
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 26-ը, ТАСС-ին հայտնել և Աթամբաևի փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:
«Կալանքի տակ պահելու տեսքով խափանման միջոցն Աթամբաևի նկատմամբ երկարացվել է դատաքննության անցկացման ընթացքում, որն օրենքով շարունակվում է երկու ամիս», - ասել է իրավաբանը:
Նրա խոսքով՝ ավելի վաղ Աթամբաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց էր ընտրվել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 26-ը:
«Այսպիսով՝ նախկին նախագահը կալանքի տակ կմնա մինչև այս տարվա դեկտեմբերի 26-ը», - նշել է Սլեսարյովը:
Աթամբաևը, որը Ղրղզստանը ղեկավարել է 2011-2017 թվականներին, օգոստոսի 8-ին հատուկ իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում: