25/10/2019 12:14
Պատրաստ չեմ տեսնել Հունանյանին ազատության մեջ, քանի դեռ նա չի համագործակցել նախաքննական մարմնի հետ. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Արման Բաբաջանյանի և Նաիրի Հունանյանի հանդիպմանը:
«Հանդիպումը, կարծում եմ, կարևոր էր այն առումով, որ 20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը կրակահերթերի միջոցով շրջած անձնավորոթյունը ունի հնարավորություն դիմելու վաղաժամ ազատ արձակվելու, պետությունն էլ ունի ընթացակարգ, թե այդ ցանկությունն իրավական ճանապարհով ինչպես պետք է իրացվի», - ասաց Քոչարյանը:
Նա նկատեց՝ կա տեսակետ, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէ Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ՝ հավելելով.
«Ես էլ պատրաստ չեմ տեսնել Հունանյանին ազատության մեջ, քանի դեռ նա չի համագործակցել նախաքննական մարմնի հետ, որը կասեցված կարգավիճակ ունի. կարճված է կազմակերպիչների մասով գործը»: