25/10/2019 11:43
Հարցը դիտարկում ենք զուտ իրավական հարթության մեջ. Արման Աբովյանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման հարցը ԲՀԿ-ն դիտարում է զուտ իրավական հարթության մեջ, Աժ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
«Մեր դիրքորոշումը պարզ է ու հստակ՝ յուրաքանչյուր իրավական գործընթաց պիտի լինի օրենքի, Սահմանադրության շրջանակներում: Կարծիքներ շատ են, ընդ որում, հակասական: Մենք պարզ գաղափարով ենք առաջնորդվում՝ գոյություն ունեն իրավական ընթացքներ և մենք դրանց վրա պետք է հենվենք», - ասաց Աբովյանը:
Նա նկատեց, որ անհրաժեշտ է ոչ թե հիմնվել էմոցիոնալ ֆոնի, ասեկոսեների, տեղեկատվական ճնշումների վրա, այլ բացառապես իրավական հստակ, հասկանալի իրավական գործընթացների վրա:
«Ասեկոսեների դաշտ չմտնելու համար պիտի հիմնվել բացառապես իրավական հենքի վրա: Մեր իրավաբան պատգամավորները ունեն իրենց կարծիքը, յուրաքանչուր ընթացքի հետևում ենք, հարկ եղած դեպքում մեր կարծիքը կհայտնենք: Բայց հարցը հիմա դիտարկում ենք զուտ իրավական հարթության մեջ», - ասաց նա: