25/10/2019 19:11
Մոտ 90 մարդ է տուժել Բաղդադում անկարգությունների հետևանքով
Բաղդադում երկու մարդ է զոհվել բողոքի նոր ակցիաների ընթացքում, հայտնել է «Sky News Arabia» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ մի քանի հազար ցուցարարներ փորձել են ներխուժել քաղաքի «կանաչ գոտի», որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական հիմնարկները: Իրավակարգի պահապաններն ակտիվորեն արցունքաբեր գազ են կիրառում: Բախումների հետեւանքով տուժել է մոտ 90 մարդ, նրանցից մի քանիսը շնչառության հետ կապված խնդիրներ ունեն: ՆԳՆ-ից նշում են, որ անկարգությունների ընթացքում վիրավորվել է 60 ուժային:
Անհանգիստ է նաև երկրի հարավային նահանգների մեծ մասում:
Այնտեղ նույնպես հազարավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքների, սակայն առայժմ տեղեկատվություն չի ստացվել լուրջ միջադեպերի վերաբերյալ: Էն Նասիրիա քաղաքում՝ Բաղդադից 350 կիլոմետր հարավ գտնվող Դի-Կար նահանգի վարչական կենտրոնում, ցուցարարները հայտարարել են, որ փողոցներից չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ հրաժարական չի տվել վարչապետ Ադել Աբդել Մահդիի կառավարությունը: