25/10/2019 14:59
Թուրքիան կպահպանի Սիրիայի հյուսիսում մնացած ահաբեկիչների դեմ պայքարի իրավունքը
Թուրքիան իրավունք է վերապահում պայքարել ահաբեկիչների դեմ, որոնք կարող էին մնալ Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո, հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
«Թուրքիան իրեն վերապահում է ինքնապաշտպանության իրավունք ահաբեկչական տարրերի դեմ, որոնք կարող են մնալ Խաղաղության աղբյուրի գործողության գոտում», - ասել է Սինիրլիօղլուն:
Ըստ նրա՝ Թուրքիայի պայքարը ահաբեկչության դեմ մշտապես իրականացվելու է միջազգային մարդասիրական օրենսդրության համաձայն: