25/10/2019 12:27
Ոստիկանության ծառայողները չեն կարող քաղաքական հայտարարություններ անել. Մարուքյանը՝ փոխոստիկանապետի ազատման մասին
Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանի՝ աշխատանքից ազատվելը երկու բաղադրիչ ունի։ Առաջինն այն է, որ ԶՈՒ, ոստիկանության, ԱԱԾ ծառայողները չեն կարող քաղաքականությամբ զբաղվել կամ քաղաքական հայտարարություններ անել. նա ասել է, որ ոստիկանությունը դեմ է ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն, ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հովհաննես Քոչարյանի աշխատանքից ազատվելուն։
«Բոլորս գիտենք, որ կառավարությունում նախագիծը բացասական եզրակացություն է ստացել։ Չեմ կարող ասել՝ ինքն է դիմում գրել, թե ազատել են։ Պարոն Քոչարյանը նաև ասել է, որ ոստիկանությունը պետք է գոնե նախարարություն դառնա։ Երբ մենք բերել էինք նախարարության կարգավիճակով կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծ, ոստիկանությունը, կրկին ի դեմս պարոն Քոչարյանի, դեմ էր արտահայտվել», - հիշեցրեց Էդմոն Մարուքյանը։