25/10/2019 18:35
Ճապոնիայում գողացվել է 50 կարատանոց ադամանդ
Ճապոնական Յոկոհամե քաղաքում ոսկերչական իրերի ցուցահանդեսից գողացվել է 50 կարատանոց ադամանդ:
Japan Times-ը, հղում անելով Kyodo-ին, հայտնում է, որ ադամանդի գինը 200 միլիոն իեն է (1,8 միլիոն դոլար):
Նշվում է, որ ադամանդը ցուցադրող ընկերության ներկայացուցիչը նկատել է քարի անհետացումը՝ ստենդի վրա եղած վնասվածքը նկատելուց հետո: Դրանից մի ժամ առաջ քարը տեղում էր: Ոստիկանությունը քննություն է սկսել: