25/10/2019 19:31
ԱՄՆ-ում վեյփինգի հետևանքով գրանցված մահրի թիվը հասել է 34-ի
ԱՄՆ-ում վեյփինգի հետևանքով թոքային հիվանդություններով պայմանավորված մահացությունների թիվը հասել է 34-ի, հիվանդացածների թիվը գերազանցել է 1.6 հազարը, հայտնել են ԱՄՆ Կառավարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC):
Էլեկտրական ծխախոտի հետևանքով թոքային հիվանդության պատճառով առաջին մահը գրանցվել է օգոստոսի վերջին Իլինոյս նահանգում:
Այնուհետև չի հստակեցվել, թե այս դեպքն ընդհանրապես առաջինն է Միացյալ Նահանգներում, թե ոչ, սակայն լրատվամիջոցները չեն բացառում դա:
Հոկտեմբերի կեսին հայտնի դարձավ 33 մահվան և հիվանդացածների 1500 դեպքի մասին: