25/10/2019 14:38
Իտալիայում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Տիրենյան ծովում՝ Իտալիայի հարավային ափերի մոտ, ուրբաթ առավոտյան 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):
Սեյսմոլոգները ցնցումներ են գրանցել 06.31-ին (Երևանի ժամանակով 08.31-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա ՝ Իտալիայի հարավային Կալաբրիա շրջանի ափերի մոտակայքում գտնվող Սկալեա քաղաքի մերձակայքում:
Ըստ Կալաբրիայի իշխանությունների՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: