25/10/2019 19:22
Գերմանիայում 320 տոննա երշիկ կոչնչացնեն
Գերմանիայի իշխանությունները վճարել են Wilke ընկերության 320 տոննա երշիկի ու այլ տեսակի արտադրանքի ոչնչացման համար, որի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է 3 մարդ, դրա համար հատկացվել է մոտ 100 հազար եվրո, РИА Новости-ին հայտնել են Հեսսենի երկրամասի իշխանությունները:
Հոկտեմբերի սկզբին Wilke-ի գործարանի աշխատանքը դադարեցվել էր իրավապահների կողմից, երշիկեղենի մեջ հայտնաբերվել էին լիստերիոզի բակտերիաներ:
Քննությունը կարծում է, որ 3 մարդ մահացել է, իսկ 37-ը տուժել վարակված արտադրանքն օգտագործելուց հետո: Գյուղատնտեսության նախարար Յուլիա Քլյոքները ուրբաթ դաշնային հողերի ղեկավարների հետ քննարկել է սննդամթերքի վերահսկողության ուժեղացման մասին:
Wilke ընկերությունը հայտարարել է սննկացման մասին: