25/10/2019 11:17
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը ժամանել է Սիրիա
Ռուսաստանի Դաշնության մոտ 300 ռազմական ոստիկան ժամանել է Սիրիա, նրանք կօգնեն քրդական զորքերը դուրս բերել Թուրքիայի հետ սահմանից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Ինչպես նշվում է նախարարությունում, Սիրիա է ուղարկվել ստորաբաժանում Չեչնիայից: Ոստիկանությունը կապահովի բնակչության անվտանգությունը և Սիրիայի հյուսիս-արևելքում օրինականության և կարգուկանոնի պահպանումը: