26/10/2019 14:44
Բրազիլիան չի ընդունել Բոլիվիայի ընտրությունների արդյունքները
Բրազիլիան չի ընդունի ընտրությունների արդյունքները Բոլիվիայում, մինչեև որ որոշվի դրանց արդյունքների ստուգման հարցը Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) կողմից։ Այս մասին ուրբաթ ասել է բրազիլական ԱԳՆ-ն:
«Ուշադրության առնելով ԱՊԿ և Բոլիվիայի իշխանությունների միջեւ ընթացող բանակցությունները այդ երկրում ընտրությունների առաջին փուլի լիակատար ստուգման մասին, Բրազիլիան ներկա պահին չի ընդունի վերջնական արդյունքների մասին ոչ մի հայտարարություն», - ասվում է դիվանագիտական գերատեսչության Twitter-ի հրապարակման մեջ։
Ավելի վաղ Բոլիվիայի Բարձրագույն ընտրական դատարանի (ԲԸԴ) նախագահ Մարիա Էուխենիա Չոկեն հրավիրել էր Եվրամիության եւ ԱՊԿ ներկայացուցիչներին, նաև Բոլիվիայի քաղաքացիներին ստուգել ձայների հաշվարկման արդյունքները։
Համաձայն քվեաթերթիկների 100 տոկոսի ստուգման, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էվո Մորալեսը, որը հավաքել է 47,08 տոկոս ձայն, այն դեպքում, երբ նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան, 36,51 տոկոս։ Համաձայն երկրում գործող օրենքների՝ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ավելի քան 50 տոկոս կամ 40 տոկոս՝ պայմանով, եթե նրա տարբերությունը մերձակա մրցակցից կազմում է ոչ պակաս, քան 10 տոկոս։