26/10/2019 12:33
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով ութ մարդ է մահացել
Ճապոնիայի Թիբա պրեֆեկտուրայում հորդառատ անձրևների պատճառով առնվազն ութ մարդ է մահացել, երկուսն անհետ կորել են, հայտնում է NHK- ն:
Երեք մարդու մահվան պատճառը սողանքներն են դարձել, գետերը քշել տարել են երկու մարդու, ևս երեքը հայտնաբերվել են հեղեղված մեքենաների մեջ:
Թիբայում ուրբաթ օրվա կեսին արդեն տեղացել է ամսական նորմի տեղումներ:
Յոթ գետեր վարարել են, մոտ 50 հազար բնակիչ ստացել է տարհանվելու խորհորդ: Հաղորդվել է բազմաթիվ սողանքների մասին: