27/10/2019 12:47
Ժամանակն է, որ Ջհանգիրյանը պետք է ասի, թե ինչ է կատարվել. Սասուն Միքայելյանը՝ Նաիրի Հունանյանի գործի մասին
ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատճառ չի տեսնում Նաիրի Հունանյանին ազատ արձակելու համար։
«Դարի համար մեկ ոճրագործություն անողը դուրս գա ժողովրդի մեջ՝ ի՞նչ անի», - «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ հոկտեմբերի 27-ի դեպքերը պետք է բացահայտվեն։
«Շատ մարդիկ կան, որ իրենց դերակատարությունը պետք է ունենան ոճրագործության բացահայտման հետ կապված։ Օրինակ, դիմում եմ իմ ընկերոջը՝ պարոն Ջհանգիրյանին։ Նա այդ ժամանակ ասաց, որ պիտի հայտարարություն անի, հետո Ռոբերտ Քոչարյանի գրությամբ նա հայտարարություն չարեց հոկտեմբերի 27-ի հետ կապված։ Այսօր 20 տարի ա՞նց էլ պիտի լռենք։ Ժամանակն է, որ Ջհանգիրյանը պետք է ասի, թե ինչ է կատարվել։ Այդ ժամանակ Ջհանգիրյանն է քննել Նաիրի Հունանյանի գործը և այսօրվա դրությամբ ինքն ավելի շատ բան պետք է իմանա, քան որևէ մեկը», - ասաց Միքայելյանը։
Հիշեցնենք, այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողությունների 20 տարին։
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղի ունեցավ հարձակումը, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։