27/10/2019 13:24
Պետք է մինչև իր կյանքի վերջը նստի. Ստեփան Դեմիրճյանը՝ Նաիրի Հունանյանի մասին
Հոկտեմբերի 27-ը ծանրագույն գործ է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:
Դիտարկմանը, թե Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման համար, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ նա ցանկանում է նոր հանգամանքներ բացահայտել հոկտեմբերի 27-ի վերաբերյալ՝ Դեմիրճյանն ասաց․ «Նա խոսի չխոսի, պետք է մինչև իր կյանքի վերջը նստի»։
Հիշեցնենք, այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողությունների 20 տարին։
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ տեղի ունեցավ հարձակումը, որի արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։