28/10/2019 19:20
ԵՄ-ի երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի հետաձգմանը
Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ժամկետը երեք ամսով՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«ԵՄ-ի 27 երկրները պայմանավորվեցին հավանություն տալ Brexit-ը երեք ամսով՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը», - ասել է նա:
Տուսկի խոսքով՝ այդ «որոշումը պաշտոնապես կձևակերպվի գրավոր ընթացակարգով»: