28/10/2019 16:49
Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին
Ռազմական ոստիկանության աշխատակիցները գտել են զորամասն ինքնակամ լքած զինվորին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածներն ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները՝ երևի հետո», - նշել է նա։
Ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտարարել էր.
«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»։