28/10/2019 19:00
Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում. պաշտպան
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով՝ 300-րդ հոդվածով՝ իշխանության յուրացում, և 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիք, այս մասին լրագրողներին ասաց Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Երկու մասով էլ մեղադրանքը չենք ընդունում, գտնում ենք, որ այն անհիմն է, իրավական տեսանկյունից մի շարք խնդիրներ է առաջացնում», - ասաց նա:
Վարդևանյանը նկատեց, որ 300-րդ հոդվածը ո՛չ ՀՀ պատմության մեջ, ո՛չ էլ միջազգային փորձում երբևէ չի կիրառվել:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։