28/10/2019 18:28
Ովքեր արժանի են «ասֆալտին փռվելու»՝ փռվելու են. ոստիկանապետի պաշտոնակատար
Ոստիկանությունը շարունակում է «ասֆալտին փռելու» օպերացիան, լրագրողների նման ձևակերպմամբ հարցին խորհրդարանում դրական պատասխան տվեց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Իրականացվում և իրակացվելու է: «Ասֆալտին փռելը» եկեք ընկալենք որպես խոսք: Այն մարդիկ, ովքեր կատարել են հանցագործություն և արժանի են փռվելու՝ փռվելու են», - ասաց Սարգսյանը:
Նա նկատեց՝ հանցավոր ոտնձգություններ կատարող յուրաքանչյուր անձի նկատմամաբ անհրաժեշտության դեպքում օրենքի սամաններում կարող է կիրառվել նաև ֆիզիկական ուժ:
«Դա ես չեմ թաքցնում, կտեսնեք»: