28/10/2019 14:08
Այս տարի աշխատանքից դուրս է եկել 100 հոգուց ավելի ԿԲ աշխատակից. Արթուր Ջավադյան
Մեր աշխատավարձերը, համաձայն Կենտրոնական բանկի մասին օրենքի, պետք է լինեն առևտրային բանկերի միջին աշխատավարձերից ոչ ցածր, սակայն, ցավոք, ցածր են, լրագողների հետ զրույցում այսօր ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
«Առևտրային բանկերի համեմատ՝ մենք դեռ մրցունակ չենք և դրա պատճառով լուրջ հոսքեր ունենք ԿԲ-ից։ Տարեկան միջինն ունենում ենք 50-60 հոգի, բայց այս տարի աշխատանքից դուրս է եկել 100 հոգուց ավելի։ Մենք փողը բյուջեից չենք ստանում, աշխատավարձ տալիս մեր փողն ենք օգտագործում։ Աշխատավարձի աճ էլ չենք նախատեսել», - ասաց բանախոսը։
Արթուր Ջավադյանը շեշտեց, որ ըստ Սահմանադրության՝ Կենտրոնական բանկը պատասխանատու է թե՛ գների, թե՛ ֆինանասական կայունության համար։