28/10/2019 14:15
Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. մամուլի խոսնակ
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հակառակ մամուլում շրջանառվող տեղեկությունների, չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, Aysor.am-ին այս մասին փոխանցեց վերջինիս մամուլի խոսնակ Անի Գասպարյանը։
Հիշեցնենք՝ «Ժամանակ» թերթն օրեր առաջ գրել էր, որ, հնարավոր է, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայացնի:
Ըստ այդ լրատվամիջոցի՝ նման որոշման կայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Մանուկյանն արդեն տևական ժամանակ հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից՝ քննադատելով իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը: