28/10/2019 17:21
Չինաստանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիսարևմտյան Սյահե կոմսությունում սեյսմոլոգները գրանցել են 5,7 բալ ուժգնության երկրաշարժ: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա: Երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, ժամը 01:56-ին (հոկտեմբերի 27-ին Երևանի ժամանակով 21:56-ին):
Պարզվում է, որ ցնցումների պահին բազմաթիվ տեղացիներ դուրս են եկել փողոցներ:
Ցնցումները զգացել են նաև Տյանշույ և Լանչժոու քաղաքների բնակիչները: