28/10/2019 20:02
Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 70-ը
Բաղդադում և Իրաքի մի քանի նահանգներում 74 մարդ է զոհվել անցած ուրբաթ օրվանից շարունակվող ցույցերի ընթացքում, հայտնել է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնաժողովին:
Հաղորդվում է, որ բողոքի ակցիաների ընթացքում տարբեր աստիճանի ծվնասվածքներ է ստացել մոտ 3600 մարդ:
Հոկտեմբերի 1-ից Իրաքի մի քանի նահանգներում հակակառավարական ելույթներ են սկսել:
Բաղդադում, նաև հարավային ու հյուսիսային նահանգներում, մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը: Սկսված խաղաղ հանրահավաքներն արագորեն կատաղի ընդհարումների են վերածվել ոստիկանների ու զինծառայողների հետ: