28/10/2019 11:57
2020-ին պաշտպանության ոլորտին ուղղված բյուջետային հատկացումները կաճեն 25.3 տոկոսով. Փաշինյան
2020 թվականի բյուջեի նախագծով կավելացվեն պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը, ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2018 թվականի համեմատ՝ 2020 թվականին պլանավորել ենք բյուջետային հատկացումների 25.3 տոկոս ավելացում», - ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Փաշինյանը հույս էր հայտնել, որ 2020 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի ծավալի շոշափելի արդյունքները կմեծանան և արդյունքում դրանք կուղղվեն նաև ՀՀ պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ 2019 թ. Հայաստանի բյուջեի նախագծով՝ ռազմական պաշտպանության համար նախատեսված է եղել 300 մլրդ 437 մլն դրամ (մոտ 629,5 մլն դոլար):