28/10/2019 18:17
Պոգբան չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև դեկտեմբեր
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան առնվազն մեկ ամիս խաղադաշտ դուրս չի գա՝ ոտնաթաթի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը:
«Չեմ կարծում, որ Պոգբային կտեսնենք մինչև դեկտեմբեր: Նրան ժամանակ է պետք ամբողջությունը վերականգնելու համար: Միգուցե, դեկտեմբերին մենք կկարողանանք տեսնել նրան», - մեջբերում է նորվեգացու խոսքերը BBC-ին:
26-ամյա ֆրանսիացին այս մրցաշրջանում անցկացրել է վեց հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և իրականացրել է երկու արդյունավետ փոխանցում: Վերջին անգամ նա խաղացել է սեպտեմբերի 30-ին: