28/10/2019 11:50
Դատարանը մերժեց դատախազությանը. Սեդրակ Առուստամյանը չի կալանավորվի
«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կմնա ազատության մեջ, նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ մերժելով դատախազության բողոքը։
«Արդարացի որոշում էր», - լրագրողներին ասաց Առուստամյանը։
Սեդրակ Առուստամյանը, հիշեցնենք, 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, ինչի դեմ էլ դատախազությունը բողոք էր ներկայացրել։
Առուստամյանը, մասնավորապես, մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, հարկերից չարամտորեն խուսափելու գործընթաց կազմակերպելու և այդ գործընթացին օժանդակելու համար, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: