28/10/2019 20:10
Անցած օրերին Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական
Անցած օրերի ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1016 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 382 մարդ (88 կին, 150 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 721 մարդ (216 կին, 368 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկրի ներսում մշտական բնակության վայրեր որևէ բնակիչ չի վերադարձել: