28/10/2019 10:34
Արգենտինայի արևմտյան հատվածում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Արգենտինայի արևմտյան արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS):
Ցնցումները գրանցվել են 03.55 UTC-ին (Երևանի ժամանակով 07.55): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Մարտին քաղաքից 130 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: