29/10/2019 09:35
«Հրապարակ». «Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլին» հանգիստ չի տալիս ինֆորմացիայի «արտահոսքի» թեման։ Հատ-հատ աշխատում էին լրագրողների վրա, գայթակղիչ առաջարկներ էին անում, որ իմանան, թե իրենցից ով է ինֆորմացիա տալիս, սակայն արդյունքը զրո է։ «Իմ քայլում» որոշվել է փոխել հաղորդակցման հարթակը, անցնել Տելեգրամի, որը, ըստ իշխանականների, ավելի ապահով է։
Նրանց թվում է, թե արտահոսքը կազմակերպվել է «սքրին շոթերով»՝ իրենց խոսակցության «չաթից», և Տելեգրամը կբացահայտի, թե ով է «դավաճանը»։ Ի դեպ, հույժ կարևոր ինֆորմացիան այժմ քննարկում են նեղ կազմով՝ Մակունց, Սիմիդյան, Ռուբեն Ռուբինյան, ևս մի քանի հոգի»: